National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.11.2022
Նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված ավտոկայանատեղեր գծանշել
1 / 7

Նախատեսվում է կատարել օրենսդրական փոփոխություն, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբերակված գույնով ավտոկայանատեղերի գետնանշումն է:

Նախաձեռնությունն առաջին ընթեցմամբ քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Փոփոխությունն առաջարկվում է կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում:

Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավորինս դյուրին տարբերակով կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց  համար, ինչպես նաեւ հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության` ընդհանուր ավտոկայանատեղիների եւ ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ:

Ավտոկայանատեղերի գույնը եւ ձեւը կորոշի Կառավարությունը. ասել է հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:  Պատգամավորը նաեւ հետաքրքրվել է, թե արդյո՞ք տուգանքներ նախատեսվում են այն անձանց համար, որոնք կխախտեն օրենքը` մեքենան կայանելով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղում: Փոխնախարարը նշել է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են վարչական տույժեր այդ կապակցությամբ, իսկ քննարկվող նախագիծը վերաբերում է տարբերակված գետնանշումների սահմանմանը:

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ հետաքրքրվել է` ինչպե՞ս է կատարվելու վերահսկողությունը: Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ վերահսկողության մեխանիզմի հարցը դեռեւս կարգավորված չէ, սակայն ակնկալվում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաների վրա տարբերակիչ նշաններ կլինեն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները:

Նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am